-
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանը կալանավորվեց
Հուլիս 09, 2025 17:51ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանը 2 ամսով կալանավորվեց։ Նշենք, որ Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում քննվում էր Սարգսյանի դեմ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդությունը:
-
Մայր Աթոռը Հայաստանի տարածքում է, իսկ Հայաստանում իրավապահների քննության համար փակ տարածք չկա. Վահագն Ալեքսանյան
Հուլիս 08, 2025 18:11Եթե Մայր աթոռում կա հանցագործության հետ առնչվող ինչ-որ փաստ, բնականաբար, կարող են լինել, իսկ եթե չկա հանցագործության հետ կապված քննության անհրաժեշտություն, բնականաբար պետք չէ, որ լինի:
-
Հնդկաստանին կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը. The Week
Հուլիս 08, 2025 17:33Երևանի և Նյու Դելիի միջև կապերի ամրապնդման ֆոնին, Հնդկաստանին կոչ են անում ճանաչել Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Օսմանյան կայսրությունում իրականացված Հայոց ցեղասպանությունը, գրում է հնդկական The Week հանդեսը։
-
Բաքուն շարունակում է պնդել, որ Հայաստանը փոփոխություններ կատարի իր սահմանադրության մեջ
Հուլիս 08, 2025 17:20Բաքուն շարունակում է պնդել, որ Հայաստանը փոփոխություններ կատարի իր Սահմանադրությունում։
-
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը հանդիպել է ՄԱԿ Գլխավոր քարտուղարի աշխատակազմի ղեկավարի հետ
Հուլիս 08, 2025 17:03Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը Նյու Յորքում հանդիպել է ՄԱԿ Գլխավոր քարտուղարի աշխատակազմի ղեկավար Էրլ Քորթնի Ռեթրիի հետ։
-
Հայաստանի և Հորդանանի ԱԳ նախարարները քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացման հարցեր
Հուլիս 08, 2025 16:50Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Հորդանանի Հաշիմյան Թագավորության փոխվարչապետ, արտաքին գործերի և սփյուռքի նախարար Այման Ալ-Սաֆադիի հետ։
-
ՏՀԿ կոմյունիկեում ՀՀ-ի նկատմամբ տարածքային պահանջներ ներառող շինծու հասկացությունները չեն համապատասխանում Իրանի դիրքորոշմանը. Սոբհանի
Հուլիս 08, 2025 16:31Հայաստանում ԻԻՀ դեսպան Մեհդի Սոբհանին հայտարարել է, որ Տնտեսական համագործակցության կազմակերպության վերջերս կայացած գագաթնաժողովի արդյունքներով ընդունված կոմյունիկեի որոշ դրույթներ, որտեղ օգտագործվել են ՀՀ տարածքային ամբողջականությունը խախտող շինծու հասկացություններ, չեն համապատասխանում Իրանի դիրքորոշմանը։
-
ԱԺ–ն պատգամավոր Արթուր Սարգսյանին զրկեց անձեռնմխելիությունից
Հուլիս 08, 2025 16:22ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Արթուր Սարգսյանը զրկվեց պատգամավորական անձեռնմխելիությունից։ Քիչ առաջ ԱԺ հաշվիչ հանձնախմբի նախագահ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Նարեկ Բաբայանը հրապարակեց փակ գաղտնի քվեարկության արդյունքները։
-
Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը կոչով դիմել է ՀՀ կառավարությանը
Հուլիս 08, 2025 16:15Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը զորակցություն է հայտնել Հայ առաքելական եկեղեցուն և խոր մտահոգություն հայտնել Հայ առաքելական եկեղեցու հետ կապված վերջին զարգացումների կապակցությամբ։
-
Ահաբեկչությունը, ռազմական հեղաշրջումները Հայաստանում տեղ չունեն. ՀՀ ԱԺ փոխնախագահ
Հուլիս 08, 2025 16:06ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն անդրադարձավ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդության քննարկմանն ու դրա շուրջ ծավալված զարգացումներին՝ ընդգծելով, որ քրեական գործն առնչվում է ահաբեկչության և պետական իշխանության զավթման նախապատրաստմանը։